Լոնդոնի ֆոնդային բորսայում ավելանում է «ԹիԲիՍի բանկի» բաժնետոսմերի գինը
Առևտրի գործընթացի սկզբում Լոնդոնի ֆոնդային բորսայում ավելանում է «ԹիԲիՍի բանկի» բաժնետոսմերի գինը:
Մեկ բաժնեթղթի արժեքը երեկ, առևտրի աբարտին կազմում էր 12,9 ֆունտ սթեռլինդ: Այս պահի դրությամբ, գինը ավելացել է գրեթե 3 տոկոսով և կազմում է 13,26 ֆունտ սթեռլինգ:
Լոնդոնում բաժնետոմսերի գինն սկսել էր նվազել փետրվարի 14-ին, երբ Ազգային բանկը «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրդին երկու ամիս ժամկետ էր տվել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին հետ կանչելու համար:
Ինչպես այսօր առավոտյան տարածված հայտարարությունում գրել է Մամուկա Խազարաձեն, բանկի միջազգային բանետերերը մեկ ամսում կրել են 200 միլիոն դոլլարի վնաս:
«ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն լքում է իր պաշտոնը: