Լոնդոնի ֆոնդային բորսա - Շնորհավորում ենք Վրաստանի 500 միլիոն դոլարի հնգամյա պարտատոմսերի գործարքի հաջող ավարտի կապակցությամբ
Լոնդոնի ֆոնդային բորսան հյուրընկալում է Վրաստանի պատվիրակությանը և ողջունում 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հնգամյա պարտատոմսերի տեղաբաշխումը, – նշվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի «LinkedIn» հարթակում հրապարակված գրառման մեջ։
Լոնդոնի ֆոնդային բորսան շնորհավորում է Վրաստանին գործարքի հաջող իրականացման համար։
«Լոնդոնի ֆոնդային բորսան հյուրընկալում է Վրաստանի պատվիրակությանը և ողջունում 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հնգամյա պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք այսօրվանից հասանելի են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայում։ Շնորհավորում ենք Վրաստանին և արժեթղթերի տեղաբաշխման հարցում նրա խորհրդատուներին այս գործարքի հաջող իրականացման կապակցությամբ», – նշված է գրառման մեջ։
Ֆինանսների նախարարության տեղեկությամբ՝ Վրաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եվրոպարտատոմսերի թողարկում Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Կտրոնային տոկոսադրույքը կազմել է 5.125%։