Լոնդա Թոլորաիան հաստատում է, որ «կանաչ դպրոցում» միջադեպի կապակցությամբ, անչափահաս աղջիկը իրեն վնասվածքներ է հասցրել
Պետական տեսուչի ծառայության ղեկավար, Լոնդա Թոլորաիան հաստատում է, որ «կանաչ դպրոցում» միջադեպի կապակցությամբ, ևս մեկ անչափահաս իրեն վնասվածքներ է հասցրել:
«Հաստատում եմ այն փաստը, որ 15-ամյա մի պատանի իրեն վնասվածքներ է հասցրել: Հետաքննությունը շարունակվում է»,- ասել է Լոնդա Թոլորաիան:
Տարածված լրատվությամբ, խոսքը գնում է այն անչափահաս աղջկա մասին, որը ուսուցիչներին, իրենց խնդրանքով ցույց էր տվել Լուկա Սիրաձեի հետ ունեցած նամակագրությունը:
Թոլորաիայի խոսքով, հետաքննությունը ընթանում է, և ցանկացած անձ, ում հանդեպ կբացահայտվեն հանցագործության նշաններ, կենթարկվի պատասխանատվության:
Դեկտեմբերի 12-ին դեռահասը ինքնասպանության փորձ էր կատարել: Դեպքը տեղի է ունեցել Դիղոմի թաղամասում: Դրան նախորդել էր ոստիկանության բաժնում դեռահասի հարցաքննությունը ՝ կապված «Կանաչ դպրոցում» տեղի ունեցած միջադեպին: Փաստաբանի խոսքով, հարցաքննության ընթացքում դեռահասը ենթարկվել է հոգեբանական ճնշման: Ըստ նրա, իրավապահները պատանուց պահանջել են ճանաչել մեղքը:
Ինքնասպանության փորձ կատարած պատանին մահացել է երեկ հիվանդանոցում:
Պետական տեսուչի ծառայությունը ոստիկանության ներկայացուցիչների կողմից հարցաքննության ժամանակ հնարավոր ճնշման փաստով սկսել է հետաքննություն:
15-ամյա պատանու մահվան գործով ձերբակալվել է ոստիկանության Դիդուբե-Չուղուրեթիի բաժնի քննիչ Մարիանա Չոլոյանը: