Լողավազանները և մարզասրահները, որոնք կբավարարեն սահմանված կանոնակարգերը, այսօրվանից կվերսկսեն իրենց աշխատանքը
Բաց և փակ լողավազանները, ինչպես նաև մարզասրահները, որոնք կբավարարեն սահմանված կանոնակարգերը, կկարողանան վերսկսել աշխատանքը: Ստուգումը կմեկնարկի այսօր:
Ստուգում անցնելո համար առողջարանային կենտրոնները պետք է գրանցում անցնեն առողջապահության նախարարության կայքէջում: Ստուգումը հաջող կերպով անցնելու դեպքում լողավազանները և մարզասրահները կկարողանան անհրապաղ վերսկսել գործունեությունը:
Վերջնական հանձնարարականների շուրջ աշխատանքի տեսչության վարչությունը քննարկում էր անցկացնում երեկ, մինչև ուժ գիշեր:
Մարզասրահների դեպքում յուրաքանչյուր 6 քառակուսի մետրի վրա պետք է գտնվի ընդամենը մեկ մարդ: Կառավարությունը սահմանում է խմբային մարզանքների նոր կարգ – մեկ խմբում չպետք է լինի 10 մարդուց ավել:
Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների տեսչության դեպարտամենտի ղեկավար Բեքա Փերաձեի հայտարարությամբ, ընդունված կանոնակարգերը կանխարգելող նպատակ են հետապնդում և յուրաքանչյուր քաղաքացու կպաշտպանի վարակից:
Փերաձեի հայտարարությամբ, մարզասրահների դեպքում մեծ նշանակություն ունի օդափոխման համակարգին և ախտահանիչ աշխատանքների իրականացմանը, իսկ լողավազաներում պահանջվել են մանրէաբանական հետազոտություններ, որոնք պետք է իրականացվեն ամեն օր:
Փերաձեի մեկնաբանմամբ, գերատեսչությունը հաշվի առել լողավազանների ներկայացուցիչների մտահոգությունը և ամենօրյա ռեժիմում ջրի 10 տոկոսով նորացման պարտականություն այլևս չի լինի