Լլոյդ Օսթինն ասում է, որ Վաշինգտոնը անհանգստացած է Ուկրաինայում Ռուսաստանի առաջխաղացումներով, սակայն ողջունում է Ուկրաինայի ռազմական պաշտպանության ուժեղացման գործողությունները
Լլոյդ Օսթինն ասում է, որ Վաշինգտոնը անհանգստացած է Ուկրաինայում Ռուսաստանի առաջխաղացումներով, սակայն ողջունում է Ուկրաինայի ռազմական պաշտպանության ուժեղացման գործողությունները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ուկրաինայում Ռուսաստանի առաջընթացով։

Ըստ Լլոյդ Օսթինի՝ ԱՄՆ-ն անհանգստացած է ռուսական ցանկացած առաջխաղացմամբ, թեև Վաշինգտոնը ողջունում է ուկրաինացի զինվորականների գործողությունները, որոնք ուժեղացնում են նրա պաշտպանությունը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ մոտ ապագայում ինքը չի ակնկալում Ռուսաստանի զգալի առաջընթաց առաջնագծում։

«Ուկրաինացիները շատ կարգապահ մարդիկ են։ Նրանք դա ցույց տվեցին, և մենք դա տեսանք հակամարտության սկզբում։ Ակնկալում եմ, որ դրանք ժամանակի ընթացքում կամրապնդվեն: Մենք կշարունակենք աջակցել նրանց, ինչպես դուք տեսաք վերջին շրջանում, և օգնության տեմպերը կավելանան»,- ասել է Օսթինը։

Տեղեկության համար՝ ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական ուժերը գրավել են Դոնեցկի մարզի Վեսելոե գյուղը