Լլոյդ Օսթինի այցը Վրաստանի և ԱՄՆ-ի սերտ, անընդհատ խորացող համագործակցության շատ կարևոր արտահայտություն է. Իրակլի Կոբախիձե
Ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Լլոյդ Օսթինի այցը Վրաստան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:
Նրա խոսքով, վարչապետի և Լլոյդ Օսթինի հանդիպումը շոշափել է կարևոր թեմաներ:
«Լլոյդ Օսթինի այցը շատ կարևոր արտահայտություն է, որ մենք ունենք շատ սերտ և անընդհատ խորացող համագործակցություն Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այդ մասին է վկայում պաշտպանության նախարարի այցը Վրաստան, որտեղ նրա ու վարչապետի հանդիպմանը կարևոր հարցեր էին քննարկվում: Նրանք հատկապես խոսել են ռազմական համագործակցության մասին: Սա մեզ համար սկզբունքորեն կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է», – ասել է Կոբախիձեն:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնական այցով գտնվում էր Վաստանում: