ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Թել Ավիվ։ Տեղեկությունը հայտնում է «Timesofisrael»-ը։
Օսթինը պատրաստվում է հանդիպել կառավարության ղեկավարների հետ և տեսնել ԱՄՆ-ի սպառազինության և անվտանգության ապահովման աջակցությունը, որը Վաշինգտոնը տրամադրել է Իսրայելին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ սպասվում է, որ Օսթինը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։
Պաշտպանության պաշտոնյաները, ովքեր Օսթինի հետ ժամանել են Իսրայել, ասում են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը ցանկանում է ընդգծել ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Իսրայելի ժողովրդին: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է համոզվել, որ երկիրն ունի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է պաշտպանվելու համար։