Լլոյդ Օսթինը կոչ է արել Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպման մասնակիցներին ավելին անել Ուկրաինային ռազմական օգնության հարցում
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռակա կարգով մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հերթական՝ 18-րդ հանդիպմանը, որտեղ քննարկվել են Ուկրաինայի ռազմական կարիքները։
«Ուկրաինայի պայքարը կարեւոր է մեր բոլոր երկրների համար։ Ուկրաինայի արտասովոր մարտիկները շարունակում են պայքարել Կրեմլի զավթիչների դեմ։ Պուտինը շարունակում է մեծ թվով զինվորների զոհաբերել իր ընտրած անխոհեմ պատերազմում։ Պուտինը հույս ունի բարոյալքել ուկրաինացի ժողովրդին հրթիռներով ու ինքնաթիռներով և կոտրել ուկրաինացի զինվորականների ոգին»,- ասել է Օսթինը։
Պաշտպանության նախարարը նաև հանդիպման մասնակիցներին կոչ է արել ավելին անել Ուկրաինային ռազմական օգնության հարցում։ Նրա խոսքով, Ուկրաինան Պուտինի չարությանը պատասխանել է խիզախությամբ ու անհնազանդությամբ։