Լլոյդ Օսթինը Իսրայել կժամանի այսօր
Լլոյդ Օսթինը Իսրայել կժամանի այսօր

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը այսօր կժամանի Իսրայել։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Օսթինը կհանդիպի իսրայելցի զինվորականների հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Իսրայելի՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանվելու իրավունքին:

Ըստ լրատվամիջոցների՝ Լլոյդ Օսթինը կքննարկի նաև այն քայլերը, որոնք Իսրայելը ձեռնարկում է խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազեցնելու համար: