Լլոյդ Օսթինը անակնկալ այց է կատարել Կիև
Լլոյդ Օսթինը անակնկալ այց է կատարել Կիև

Լլոյդ Օսթինը անսպասելի այց է կատարել Կիև,- այս մասին գրում է ԱՄՆ պաշտպանության նախարարը սոցցանցում։

«Ես չորրորդ անգամ եմ վերադառնում Ուկրաինա՝ որպես պաշտպանության նախարար, որպեսզի ցույց տամ, որ ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ միասին շարունակում է աջակցել Ուկրաինային»,- գրել է Օսթինը։

Օսթինին դիմավորել է Կիևում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Օսթինը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու Ուկրաինայի կարիքները։