Լլոյդ Օսթին. Նախագահը և ես չենք հանդուրժի հարձակում ԱՄՆ ուժերի վրա, մենք բոլոր միջոցները կձեռնարկենք ԱՄՆ-ի, մեր բանակի և մեր շահերը պաշտպանելու համար
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ վրդովված և ցնցված է երեք ամերիկացի զինծառայողների մահով և մի քանիսի վիրավորմամբ։
Նրա խոսքով՝ զինվորականները տեղակայված են եղել Հորդանանի հյուսիս-արեւելյան հատվածում՝ սիրիական սահմանի մոտ, եւ աշխատում էին «Իսլամական պետության» դեմ։
«Ես աղոթում եմ խիզախ ամերիկացիների և նրանց ընտանիքների համար։ Պաշտպանության ողջ նախարարությունը սգում է նրանց կորուստը»,- ասել է Օսթինը։
Պաշտպանության նախարարը հարձակման համար մեղադրել է Իրանի կողմից աջակցվող արմատական խմբավորմանը:
«Ես և նախագահը չենք հանդուրժի հարձակում ամերիկյան ուժերի վրա։ Մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք՝ պաշտպանելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեր բանակը և մեր շահերը»,- ասել է Օսթինը։