Լլոյդ Օսթին. Իսրայելի ռազմական գործողության ընթացքում Գազայի հատվածում քաղաքացիական անձանց պաշտպանելը կարևոր է
Լլոյդ Օսթին. Իսրայելի ռազմական գործողության ընթացքում Գազայի հատվածում քաղաքացիական անձանց պաշտպանելը կարևոր է

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նշում է, որ Իսրայելի ռազմական գործողության ընթացքում Գազայի հատվածում բնակվող խաղաղ բնակիչների պաշտպանությունը կարևոր է։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։

Ինչպես գրում է «CNN»-ը, Լլոյդ Օսթինը հեռախոսով զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ և ընդգծել, որ մարդասիրական օգնությունը պետք է անհապաղ մտնի Գազա։

ԱՄՆ պաշտպանության նախարարը խոսել է նաեւ պատանդների ազատ արձակման կարեւորության մասին։

Իսրայելը երեկ երեկոյան սկսել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը Գազայի հատվածում։