Լլոյդ Օսթին - «Հուսիթների» օբյեկտների վրա հարձակումն ուղղված է նրանց հնարավորությունները խաթարելուն
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարություն է տարածել, որ Եմենում հութիների օբյեկտների վրա հարձակումը նպատակ ունի խաթարել հութիների հնարավորությունները։
ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան ասել է, որ Օսթինը վերահսկում է ընթացիկ իրադարձությունները հիվանդանոցից, որտեղ նա վիրահատվել է։
Նրա խոսքով՝ Օսթինը ակտիվորեն ներգրավված է եղել գործընթացում և վիրահատությունից 72 ժամ առաջ երկու անգամ խոսել է նախագահ Ջո Բայդենի հետ։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հարձակումներ են սկսել Եմենում «հութիների» օբյեկտների վրա։