Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ն Ուկրաինային վեց միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
Միացյալ Նահանգները 6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային, ամերիկյան արտադրողներին սպառազինության պատվերի շրջանակներում,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը։
ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նշել է, որ դա ամենամեծ պարտավորությունն է, որ ԱՄՆ-ն ստանձնել է Ուկրաինային օգնելու համար։
Պատվերը ներառում է «Patriot» և «Nassams» հակաօդային պաշտպանության համակարգերի համար կարևոր բաղադրիչներ, ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային զինամթերք և զգալի քանակությամբ «օդ-երկիր» հրթիռներ: Գումարը կբավարարի նաև առկա օբյեկտների պահպանման կարիքները։
«Դա թույլ կտա մեզ լրացուցիչ օգնություն գնել Ուկրաինայի համար ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունից։ Սա թույլ կտա Միացյալ Նահանգներին անհապաղ Ուկրաինա ուղարկել հակաօդային պաշտպանության, հրետանու և զրահատեխնիկայի կարևորագույն հնարավորություններ մեր ռազմական պահեստից: Վաշինգտոնը շարունակում է բանակցել իր դաշնակիցների հետ Ուկրաինային հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, այդ թվում՝ «Patriot»-ով մատակարարելու հնարավորության շուրջ։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր, որն ունի «Patriot», գնահատում է դա։ Մենք հուսով ենք, որ ապագայում մենք կկարողանանք աշխատել մի շարք երկրների հետ «Patriot» լրացուցիչ համակարգեր ձեռք բերելու համար»,- ասել է Լլոյդ Օսթինը։