Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ն երաշխավորում է, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ահաբեկչությունը արդարացում չունի
Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ն երաշխավորում է, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ահաբեկչությունը արդարացում չունի

Հիմա ժամանակը չէ արդարացնելու աններելիությունը, չեզոքությունը կամ կեղծ համարժեքությունը,- հայտարարել է Իսրայել այցով գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Պենտագոնը պատրաստ է լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին։

«Աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ Ջերալդ Ֆորդը, այժմ գտնվում է տարածաշրջանում։ Մենք մեծացրել ենք մեր կործանիչների էսկադրիլները Մերձավոր Արևելքում, և պաշտպանության նախարարությունը պատրաստ է լրացուցիչ միջոցներ տեղակայել: Այնպես որ, չսխալվեք, Միացյալ Նահանգները կապահովի, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է պաշտպանվելու համար: Ահաբեկչությունն արդարացում չունի», – ասել է Օսթինը: