Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ը սերտորեն կաշխատի ՆԱՏՕ-ի հետ՝ աջակցելու Ուկրաինային և նրա հարևան երկրներին
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ը սերտորեն կաշխատի ՆԱՏՕ-ի հետ՝ աջակցելու Ուկրաինային և նրա հարևան երկրներին։
Օսթինը երկօրյա այցով գտնվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։
«Միջազգային ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի ռազմական կարողությունների ամրապնդմանը, կշարունակվեն՝ առաջնագծում իրական փոփոխությունների համար, և դա չափազանց կարևոր է Ուկրաինային պաշտպանելու համար», – ասել է Օսթինը, նշելով, որ Միացյալ Նահանգները կամրապնդի իր տեղակայումը տարածաշրջանում և կուժեղացնի իր վարժանքները Բալթյան դաշնակիցների հետ: