Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ը կարող է անվտանգ լինել միայն այն դեպքում, եթե Ասիան ապահով է
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է անվտանգ լինել միայն այն դեպքում, եթե Ասիան ապահով է։ Նա նշված հայտարարությունն արել է Սինգապուրում անվտանգության ամենամյա գագաթնաժողովում, որը հայտնի է որպես «Շանգրիլա երկխոսություն»։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել էր իր չինացի գործընկեր Դոնգ Ջունի հետ։
Ինչպես իր խոսքում նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մնում է ԱՄՆ-ի առաջնահերթությունը։ Նա նաև ընդգծել է այս տարածաշրջանում դաշինքների կարևորությունը։
«Այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, կարեւոր է այս տարածաշրջանի համար։ Այն գործողությունները, որոնք մենք միասին ենք անում այստեղ, կշարունակեն ձևավորել 21-րդ դարը ողջ աշխարհի համար: Այս տարածաշրջանի անվտանգության և բարեկեցության պաշտպանությունը մնում է ԱՄՆ ազգային անվտանգության քաղաքականության հիմնական կազմակերպչական սկզբունքը: Ուստի ես ուզում եմ հստակ ասել, որ ԱՄՆ-ը կարող է անվտանգ լինել միայն այն դեպքում, եթե Ասիան ապահով է: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը երկար ժամանակ պահպանեց իր ներկայացուցչությունն այս տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։