Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ը կապահովի, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար
Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ը կապահովի, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար

ԱՄՆ-ը կապահովի, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Ես ուշադիր հետեւում եմ Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին։ Իսրայելի իրավունքների հանդեպ մեր հավատարմությունը մնում է անսասան, և մեր ցավակցությունները հայտնում ենք հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին: Առաջիկա օրերին Պաշտպանության նախարարությունը կաշխատի ապահովելու, որ Իսրայելն ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է՝ պաշտպանելու իրեն և իր խաղաղ բնակչությանը անխտիր բռնությունից և ահաբեկչությունից»,- ասել է Լլոյդ Օսթինը։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ «Համաս» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով։