Լքում եմ «վրացական երազանքի» շարքերը, սա սկզբունքային որոշում է. Մարիամ Ջաշի
Մարիամ Ջաշին լքել է խորհրդարանական մեծամասնության շարքերը և լքել խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ինչպես նշել է Մարիամ Ջաշին, համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների տապալվելուց հետո, նա խորհրդակցել է գործընկերների հետ և կայացրել որոշում:
«Քվեարկությունից անցել է երեք ժամ և այդ ժամանակը օգտագործել եմ, որ չլիներ իմ որոշումը էմոցիոնալ ֆոնի վրա: Իմ ընկերների հետ այդ ժամանակահատվածում խորհրդակցել եմ և ընդունել որոշում: Ես լքում եմ մեծամասնության շարքերը, համապատասխանաբար հեռանում եմ ՝ կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Հնարավոր է բանավեճը շարունակվի և լինեն խոսակցություններ, թե որ ընտրական համակարգն է լինելու ամենից լավը, սակայն մենք խոստում ենք տվել մեր հասարակությանը և միջազգային կազմակերպություններին և 93 պատգամավորի ստորագրությամբ այն դուրս ենք բերել քվեարկության»,-հայտարարել է Մարիամ Ջաշին: