Լիզա Յասկո. Սաակաշվիլին բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության կարիք ունի, այս մասին ասվում է Ստրասբուրգի դատարանի որոշման մեջ
Միխեիլ Սաակաշվիլին բարձր տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած բժշկական օգնության կարիք ունի, ասվում է Ստրասբուրգի դատարանի զեկույցում,- Գլդանիի 18-րդ բժշկական կենտրոնում լրագրողներին ասել է Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն։
Միաժամանակ, նրա խոսքով, արդեն չորրորդ օրն է, ինչ Միխեիլ Սաակաշվիլիին թույլ չեն տալիս տեսակցել բանտում։
«Ես համոզված եմ, որ Սաակաշվիլին բարձր տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած բժշկական օգնության կարիք ունի։ Սա ակնհայտ է և նշված է նաև Ստրասբուրգի դատարանի զեկույցում, որը մենք ստացել ենք երկու օր առաջ։ Իհարկե, նա բժշկական օգնության կարիք ունի։ Ինչպես կարելի է մարդուն տեղափոխել առանց բժշկական սարքավորումների բանտ: Դա անհնար է և խախտում է նրա իրավունքները։ Երկրորդ հարցն այն է, որ ես արդեն չորս օր է՝ այստեղ եմ և սպասում եմ փաստաթղթերին, որ տեսակցեմ։ Ինձ ասում են, որ փաստաթղթերը դեռ պատրաստվում են։ Կարծում եմ՝ սա իմ և նրա իրավունքների խախտում է։ Որքա՞ն ժամանակ պետք է սպասեմ և ինչու պետք է սպասեմ: Ինչո՞ւ դա նախկինում և հիմա խնդիր չի եղել», – ասաց Լիզա Յասկոն: