Լիզ Տրաս. Եթե մենք չկանգնեցնենք Պուտինին Ուկրաինայում, դա կլինի ուղերձ, որը ինքնիշխան երկրները կարող են պարզապես տապալվել

22:44, 09.03.2022

Եթե մենք չկանգնեցնենք Պուտինին Ուկրաինայում, դա ուղերձ կլինի, որ ինքնիշխան երկրները կարող են պարզապես տապալվել, – ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսում։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի խոսքով՝ կարևոր է երկրներին ազատել Ռուսաստանի բնական ռեսուրսներից կախվածությունից։

«Ուկրաինացի խիզախ ժողովուրդը զարմացրեց Պուտինին իր հաստատակամությամբ։ Հիմա հանձնվելու ժամանակը չէ։ Պուտինին պետք է հաղթել: Պատմությունից գիտենք, որ ագրեսորը միայն մեկ բան է հասկանում, դա ուժն է։ Մենք գիտենք, որ եթե հիմա բավարար չափով չգործենք, աշխարհի մյուս ագրեսորները համարձակ կդառնան: Մենք գիտենք, որ եթե Պուտինը կանգ չառնի Ուկրաինայում, դա ծանր հետևանքներ կունենա Եվրոպայի և համաշխարհային անվտանգության համար։ Մենք ուղերձ ենք հղելու, որ ինքնիշխան երկրները պարզապես կարող են տապալվել։

Այսպիսով, մեր արձագանքը պետք է լինի ավելի մեծ և արագ: Մենք պետք է կրկնապատկենք պատժամիջոցները, որոնք ներառում են Swift-ի ամբողջական հեռացում և Մեծ յոթնյակի կողմից ռուսական նավթի ու գազի սպառման դադարեցում։ Մենք վերջ կդնենք ավտորիտար ռեժիմների վրա մեր ռազմավարական կախվածությանը` նկատի ունենալով էներգիան և այլ կենսական ռեսուրսները: Մենք չպետք է հանգստանանք, քանի դեռ Պուտինը չի պարտվել Ուկրաինայում և չի վերականգնվել երկրի ինքնիշխանությունը», – ասել է Լիզ Տրասը։

Նմանատիպ