Լիզ Թրաս. Ուկրաինան վերականգնելու համար անհրաժեշտ է նոր Մարշալի պլան
«Ուկրաինան վերականգնելու համար անհրաժեշտ է նոր Մարշալի պլան»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ ԹրասըԼուգանոյում Ուկրաինայի վերականգնման համաժողովում ելույթ ունենալիս:
Ինչպես նշել է Թրասը, օգնության նոր ծրագիրը պետք է ղեկավարի ինքը՝ Ուկրաինան։
Նրա խոսքով՝ անհապաղ անհրաժեշտություն կա հեշտացնել ուկրաինացիների վերադարձը հայրենիք։ Ինչպես նշել է Լիզ Թրասը, կարևոր է մարդկանց հույս տալ ապագայի նկատմամբ։
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը հաջորդ տարի կհյուրընկալի Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված համաժողովը։ Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան կշարունակի առաջատար լինել Ուկրաինայի կառավարության վերականգնման և զարգացման ծրագրին աջակցելու հարցում։