Լիզ Թրաս. Մեծ Բրիտանիան կմեծացնի Ուկրաինային օգնությունը ռուսական ամեն մի հրթիռային հարձակումից հետո

22:55, 23.07.2022

Մեծ Բրիտանիան կավելացնի իր օգնությունն Ուկրաինային ռուսական յուրաքանչյուր հրթիռային հարձակումից հետո,- ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այս մասին «Առաջին տիկնայք և պարոնայք» գագաթնաժողովում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար և վարչապետի թեկնածուներից մեկը՝ Լիզ Թրասը։

«Յուրաքանչյուր հրթիռից հետո, որը խոցում է ուկրաինական քաղաքները, յուրաքանչյուր վիրավոր տղամարդու, կնոջ և երեխայի համար մենք ավելի շատ աջակցություն ենք ցուցաբերելու Ուկրաինային։ Մենք արդեն ավելի քան չորս միլիարդ ֆունտ ենք հատկացրել տարբեր տեսակի օգնության համար և աշխատում ենք G7-ի մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառելու, Պուտինի ռազմական մեքենայի վրա հավաքական ճնշումը մեծացնելու և Ուկրաինային կոլեկտիվ օգնությունը մեծացնելու համար»,- ասել է Տրասը։

Լիզ Թրասը նաև նշել է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ավելի ու ավելի են վկայում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներկայումս օգտագործում է սնունդը՝ որպես պատերազմի տարր։

Նմանատիպ