Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի խոսքով՝ BBC-ն «Խորը պետության» բյուրոկրատական քարոզչական կազմակերպություն է։ Թրասը այս մասին նշել է իր փոդքասթում։
Նրա խոսքով՝ BBC-ն գործում է որոշակի քաղաքական գործիչների դեմ։ Թրասը որպես օրինակ բերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի աշխարհայացքը, նրա խոսքով, տարբերվում է BBC-ից։
«Ներկայումս նախագահ Թրամփը դատի է տալիս BBC-ին, քանի որ նրանք ստել են նրա մասին։ Նրանք նաև ստել են Իսրայելում տեղի ունեցողի մասին, ստել են տնտեսության մասին։ Նրանք համաշխարհային համակարգի քարոզիչներ են, նրանք «Խորը պետության» բյուրոկրատական քարոզիչներ են։ «Նրանք ակտիվորեն աշխատում են որոշակի քաղաքական գործիչների դեմ, և նախագահ Թրամփը այն մարդկանցից է, որոնցից նրանք տարբեր աշխարհայացք ունեն, բայց այս կազմակերպությունը ֆինանսավորվում է հարկատուների գումարներով», – ասել է Լիզ Թրասը։