Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարարն այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ
Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարարն այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ

Վրաստանում այցով գտնվող Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերն այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ։

Ըստ ԱԳ նախարարության՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան և Պետական ​​անվտանգության ծառայության ներկայացուցիչը Լիխտեյնշտեյնի արտաքին գործերի նախարարության ղեկավարին տեղեկացրել են տեղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։

Գերատեսչության տեղեկություններով՝ Լաշա Դարսալիան շեշտել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում միջազգային հանրությանն աջակցելու կարևորությունը։

Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերը հունիսի 11-13-ը Վրաստանում է։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այցի շրջանակներում Դոմինիկ Հալսերը կհանդիպի Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։