Լիվերպուլը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը
Լիվերպուլը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը

Լիվերպուլը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը։ Այս մասին «BBC»-ի եթերում հայտարարել է Գրեմ Նորթոնը։

Այս տարի Եվրատեսիլ երաժշտական ​​մրցույթը պետք է անցկացվեր Ուկրաինայում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է միջոցառումն անցկացնել Մեծ Բրիտանիայում։

Եզրափակիչ փուլում երկու քաղաքներ՝ Լիվերպուլն ու Գլազգոն, պայքարեցին մրցույթն ընդունելու համար։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը շնորհավորել է Լիվերպուլին հաղթանակի կապակցությամբ և խոստացել, որ այս տարի մրցույթում հատուկ ուշադրություն է դարձվելու ուկրաինական մշակույթին։

Բացի այդ, Ուկրաինայի ներկայացուցիչն այս տարի ավտոմատ կերպով կլինի Եվրատեսիլի եզրափակիչ փուլում։

Տեղեկացնենք, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշմամբ, Ռուսաստանը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթին։