Լիտվայում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ առաջատար է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նրան աջակցում է ընտրողների մոտ 18 տոկոսը։ Կուսակցության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիլիա Բլինկևիչուտեն հույս է հայտնում, որ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Հարցումների համաձայն՝ գործող վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի «Հայրենիքի միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը երրորդ տեղում է՝ 9%-ի աջակցությամբ։ Այն առաջ է պոպուլիստական ազգայնական կուսակցությունից, որին, ըստ հարցումների, աջակցում է ընտրողների 12 տոկոսը։ Լիտվայում խորհրդարանական ընտրություններն անցնում են խառը համակարգով։ 141 մանդատ ունեցող Սեյմում 70 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, իսկ մնացածները՝ միամանդատ ընտրատարածքներում։