Լիտվայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատարը գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան է, թեեւ երկրում ընտրությունների երկրորդ փուլ է լինելու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Նաուսեդան ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտին՝ 19 տոկոսը։ Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններին բնակչության մասնակցությունը կազմել է 59,4 տոկոս։
«Այո, ես ցանկանում էի հաղթել առաջին փուլում, բայց կարծես թե երկրորդ փուլ է լինելու։ Ես պատրաստ եմ քրտնաջան պայքարել հաղթանակի համար եւ կարծում եմ, որ կկարողանամ դա անել»,- ասել է Գիտանաս Նաուսեդան։
Իր հերթին Շիմոնիտը նշել է, որ իր գլխավոր նպատակը երկրորդ փուլ դուրս գալն է։
«Կարծում եմ, որ այս նպատակը իրագործված է»,- ասում է Շիմոնիտեն։
Լիտվայի նախագահական ընտրություններին մասնակցել է ութ թեկնածու։