Լիտվայի վարչապետը և Սեյմի խոսնակը տեղափոխվել են ապաստարան՝ օդային տարածքում անօդաչու թռչող սարքի ներխուժման պատճառով

23:12, 10.07.2025

Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը և Սեյմի խոսնակ Սաուլիուս Սկվերնալիսը տարվել են ապաստարան՝ Բելառուսից երկրի օդային տարածք մուտք գործելու մասին հաղորդագրություններից հետո։

Bloomberg-ի տվյալներով՝ Բելառուսից անհայտ օբյեկտ է մտել Լիտվայի տարածք։ Սկզբում ենթադրվում էր, որ դա իրանական «Շահիդ» անօդաչու թռչող սարք է, ուստի պաշտոնյաները անմիջապես տարել են նրանց ապաստարան։

Հետագայում պարզվեց, որ դա ինքնաշեն անօդաչու թռչող սարք է, որը սպառնալիք չի ներկայացնում։ Այն ընկել է Բելառուսի սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ