Լիտվայի Սեյմն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությանը, որի համաձայն՝ երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայումն այլևս արգելված չի լինի

14:38, 06.10.2026

Լիտվայի Սեյմը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել միջուկային զենքի տեղակայման արգելքի չեղարկմանը: 106 պատգամավոր՝ 18-ի դեմ, քվեարկել է Սահմանադրության փոփոխության օգտին, որի համաձայն՝ այսուհետ արգելված չի լինի Լիտվայի տարածքում միջուկային զենքի տեղակայումը:

Երկրորդ՝ վերջնական քվեարկությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 12-ին: Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է 141-մանդատանոց Սեյմի 94 պատգամավորի աջակցությունը:

«Չեղարկումը նշանակում է, որ մենք ապահովված կլինենք ամենաամուր աջակցությամբ, որն հնարավոր է: Իրավական խոչընդոտների չեղարկմամբ, որոնք գործում էին Լիտվայում՝ ի տարբերություն Եվրամիության և ՆԱՏՕ-ի այլ երկրների, մենք այժմ հավասար կդառնանք»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Ավելի վաղ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հաստատել էր, որ Վիլնյուսը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ ամերիկյան միջուկային զենք տեղակայելու շուրջ:

Կրեմլի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Լիտվայի տարածքը կհայտնվի ռուսական միջուկային զենքի «թիրախում», եթե երկիրը դաշնակիցներին թույլ տա տեղակայել միջուկային զենք:

Նմանատիպ