Լիտվայի Սեյմը վստահություն է հայտնել Ինգրիդա Շիմոնիտեին, նա մնում է վարչապետի պաշտոնում
Ինգրիդա Շիմոնիտեն մնում է Լիտվայի վարչապետը։ Նրան վստահություն են հայտնել Լիտվայի Սեյմը։ Շիմոնիտեի թեկնածությունը պաշտպանել է 69 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 25։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի երդմնակալությունից հետո Ինգրիդ Շիմոնիտեն օրենքով սահմանված կարգով վերադարձրեց կառավարության լիազորությունները նախագահին, որից հետո ստիպված եղավ վերանշանակել վարչապետին։
Գիտանաս Նաուսեդան, ով նրա մրցակիցն էր նախագահական ընտրություններում, վարչապետի թեկնածու է անվանել Ինգրիդա Շիմոնիտեին։
Քվեարկությունից հետո վարչապետը պետք է նախագահի հետ համաձայնեցնի նոր կառավարության կազմը։