Լիտվայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է մշակել բնակչության զանգվածային տարհանման ազգային ծրագիր
Լիտվան բնակչության զանգվածային տարհանման ազգային ծրագիր կմշակի, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։ Ըստ Ագնե Բիլոտաիտեի՝ երկիրը ներկայումս պետք է ունենա տարհանման ազգային ծրագիր և պատրաստ լինի այն կյանքի կոչել։
Լիտվայի ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ կիբերհարձակումների պատճառով առաջնահերթ խնդիր է դարձել բնակչության անվտանգությունը։
«Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակվում է։ Մեր տարածաշրջանի երկրները հիբրիդային և ապատեղեկատվական հարձակումների օբյեկտ են։ Դիվերսիան մեր նոր իրականությունն է։ Պետք է նշել, որ մենք առաջադեմ դիրքերում ենք, հետևաբար քաղաքացիական պաշտպանությունն այսօր առաջնահերթություն է»,- ասել է Լիտվայի ՆԳ նախարարը։
Սակայն, ըստ Ագնե Բիլոտաիտեի, ազգային մակարդակի քաղաքացիական պաշտպանության ուժեղացումը բավարար չէ, ուստի որոշվել է համատեղ աշխատել Բալթյան երկրների հետ, ինչպես նաև ֆինանսավորում խնդրել Եվրամիությունից։