Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան ժամանել են Կիև,- այս մասին Բալթյան երկրների աժաջնորդները գրում են սոցիալական ցանցերում։
Նաուսեդայի խոսքով՝ այցի շրջանակներում նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցությունը չափազանց կարևոր է նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար»,- գրել է Նաուսեդան։