Լիտվայի նախագահ. Վրաստանի և Ուկրաինայի տարածքների օկուպացիան բարդացնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, սակայն կասեցնել չի կարող
Լիտվայի նախագահ. Վրաստանի և Ուկրաինայի տարածքների օկուպացիան բարդացնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, սակայն կասեցնել չի կարող

Վրաստանի և Ուկրաինայի տարածքների օկուպացիան բարդացնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, բայց չի կարող այն կանգնեցնել: Այս մասին ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդամակցությունը հնարավոր է Ուկրաինայի համար, հաշվի առնելով, որ նրա տարածքի մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից:

«Այո, դրա պատճառով իրավիճակը բարդ է, Ուկրաինայի արևելքում հակամարտությունը պատահական չի սկսվել, եւ Ղրիմը բռնակցվել է: Նույնը տեղի է ունենում ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտող այլ երկրներում, ես առաջին հերթին խոսում եմ Վրաստանի մասին: Այս գործոնը բարդացնում է գործընթացը, չնայած այն ի վիճակի չէ կասեցնել այն: Ուստի այժմ ամենակարևորը բոլոր անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելն է», – ասաց Լիտվայի նախագահը:

Գիտանաս Նաուսեդան հարցազրույցում խոսեց նաև եվրոպական ինտեգրման մասին՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պահպանի իր կայունությունը և հստակ ազդանշան ուղարկի իր գործընկերներին՝ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին, նրանց դրդելու առաջ շարժվելուն: