Լիտվայի նախագահ. Լիտվան շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը
Լիտվայի նախագահ. Լիտվան շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Լիտվան շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը,- այս հայտարարությունը ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովին ելույթ ունենալիս արել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նեուսադան: Նա դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի դեմ իրականացված ագրեսիան և հայտարարել, որ Լիտվան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Ցավոք, ճգնաժամով լի երկրում, Եվրոպան բացառություն չէ: Ուժի կիրառումը, ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ոտնահարումը դարձել են Եվրոպայի առօրյայի մաս: Մենք երբեք չենք ընտելանա Ղրիմի բռնագրավմանը և Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» օկուպացիային»,- հայտարարել է Լիտվայի նախագահը: