Լիտվայի նախագահ. Լիտվան ազգային միասնության օրը ամուր կանգնած է Վրաստանի կողքին
Ապրիլի 9-ի կապակցությամբ Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդան հայտարարություն է տարածել սոցցանցում:
«1989 թվականի այս օրը Վրաստանը կորցրեց 21 քաջարի մարդու: Խորհրդային զինվորները Թբիլիսիում դաժանորեն սպանեցին խաղաղ ցուցարարներին: Ապօրինի բռնության այս գործողությունը զգալիորեն նպաստեց Խորհրդային Միության փլուզմանը: Լիտվան հիշում է խաղաղության համար զոհաբերությունները և ամուր կանգնած է Վրաստանի կողքին ազգային միասնության օրը», – գրել է Նախագահը:
Ապրիլի 9-ի կապակցությամբ Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել Twitter- ում:
«Ազգային միասնության այս օրը մենք շնորհավորում ենք մեր վրացի բարեկամներին անկախության վերականգնման 30-ամյակի կապակցությամբ: Մենք հիշում ենք 1989 թվականին Թբիլիսիում Խորհրդային բանակի դաժան բռնությունների արդյունքում անկախության համար պայքարող ու իրենց կյանքը կորցրած հերոսներին: Հանուն ձեր և մեր ազատության»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: