Լիտվայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել օկուպացված Ղրիմի վերաբերյալ հարցի պատճառով
Լիտվայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել օկուպացված Ղրիմի վերաբերյալ հարցի պատճառով

Լիտվայի մշակույթի նախարար Իգնոտաս Ադամավիչյուսը հրաժարական է տվել օկուպցված Ղրիմի վերաբերյալ հարցի պատճառով։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն պահանջել է նրան հրաժարական տալ։

Ադամավիչյուսի խոսքով՝ նա դա անում է ոչ թե իր սեփական սխալների, այլ արտաքին ճնշման պատճառով, որը սպառնում է իր ընտանիքի անվտանգությանը։

«Այսօր, իմ ընտանիքի անվտանգության համար, հանրությանը հաշվի առնելով, որպեսզի չոչնչացնեմ կառավարությունը, այլ օգնեմ նրան շարունակել իր աշխատանքը, ես հրաժարական եմ տալիս մշակույթի նախարարի պաշտոնից։ Շուտով իմ հայտարարությունը կհանձնեմ Ինգա Ռուգինենեին», – ասել է Ադամավիչյուսը։

Ձեր տեղեկության համար, Լիտվայի մշակույթի նախարար Իգնոտաս Ադոմավիչյուսը չի պատասխանել այն հարցին, թե ում է պատկանում Ղրիմը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, երբ Լիտվայի մշակույթի նախարարը հարցրել է, թե ում է պատկանում Ղրիմը, նա լռել է, ապա խնդրել է լրագրողին ընդհանրապես չանդրադառնալ այս թեմային: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադոմավիչյուսի նշանակումը այդ պաշտոնում սկզբից դժգոհություն է առաջացրել մշակութային ոլորտի ներկայացուցիչների շրջանում, քանի որ նա որևէ կապ չունի մշակութային ոլորտի հետ, բացի այն փաստից, որ ավարտել է Ազգային արվեստի դպրոցը: