Լիտվայի (Lietuva) Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն արդեն Թբիլիսիում է: Գրիբաուսկայտեին կառավարական օդանավակայանում դիմավորել են նախագահի վարչության անդամները և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին:
Լիտվայի (Lietuva) նախագահին այս րոպեներին սպասում են նախագահի նստավայրում, որտեղ արտակարգ ընդունելությունից հետո նա Վրաստանի նախագահի հետ կանցկացնի փակ հանդիպում, քիչ անց մամլո ասուլիսին կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին:
Դալյա Գրիբաուսկայտեն հանդիպելու է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:
Մայիսի 24-ից վրաց լեզվում հաստատվել է Լիտվայի վավերական անվանումը – Լիետուվա (Lietuva):