Լիտվայի կառավարությունը ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային վեց անցակետերից երկուսը
Լիտվայի կառավարությունը ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային վեց անցակետերից երկուսը

Լիտվայի կառավարությունը ժամանակավորապես փակում է Բելառուսի հետ սահմանին գտնվող վեց սահմանային անցակետերից երկուսը։ Այս մասին տեղեկություն է տարածում Լիտվայի հանրային հեռարձակողը։

Օգոստոսի 18-ից փակ կլինեն Շումսկաս և Տևերչիուս բնակավայրերի սահմանային անցակետերը։ Այս անցումներից հիմնականում օգտվել են թեթև մեքենաները և դատարկ բեռնատարները։

Տեղեկության համար՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չի բացառել, որ անվտանգության իրավիճակի վատթարացման դեպքում Բելառուսի հարեւանները կարող են փակել սահմանը։

Բալթյան երկրներն ու Լեհաստանը նույնպես անհանգստացած են Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակից, որը կապված է Բելառուսում «Վագներ» մասնավոր ռուսական ռազմական ընկերության մարտիկների տեղակայման հետ։