Լիտվայի էներգետիկայի նախարարությունում հայտարարել են, որ երկիրը դադարեցնում է ռուսական էլեկտրաէներգիայի սպառումը
Լիտվան դադարեցնում է ռուսական էլեկտրաէներգիայի սպառումը: «BBC»-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտնել են Լիտվայի էներգետիկայի նախարարությունում։
Նախարարության տվյալներով, Լիտվան կիրակի օրը կդադարեցնի համագործակցությունը էլեկտրաէներգիա մատակարարող ռուսական «Inter RAO»-ի հետ։ Հրաժարվելով էլեկտրաէներգիայից՝ Լիտվան կդադարեցնի ռուսական բոլոր տեսակի էներգիայի սպառումը` գազ, նավթ և էլեկտրաէներգիա։
«Սա շատ կարևոր իրադարձություն է ոչ միայն Լիտվայի էներգետիկ անկախության ճանապարհին։ Սա մեր համերաշխության արտահայտությունն է Ուկրաինայի հետ, որը պատերազմի մեջ է, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գումարներն օգտագործվեն ռուսական ռազմական մեքենայի ֆինանսավորման համար»,- ասել է Լիտվայի էներգետիկայի նախարարը։