Լիտվայի դեսպան. Ռուսական օկուպացիայի անարդար և ագրեսիվ բնույթը հատկապես զգացվում է քաղաքացիների ողբերգական մահվան ֆոնին
Լիտվայի դեսպան. Ռուսական օկուպացիայի անարդար և ագրեսիվ բնույթը հատկապես զգացվում է քաղաքացիների ողբերգական մահվան ֆոնին

Վրաստանում Լիտվայի դեսպան Էնդրյու Կալինդրան այցելեց Էնգուրի կամուրջ, որտեղ դատապարտեց ռուսական օկուպացիան:

Այս մասին դեսպանը գրել է «Twitter» միկրոբլոգում:

«Ես տխուր այցելություն ունեցա Էնգուրի կամրջի անցման կետ, որը նշում է Աբխազիայի հետ բռնազավթման գիծը: Ռուսական օկուպացիայի անարդար և ագրեսիվ բնույթը հատկապես զգացվում է գետը հատող խաղաղ բնակիչների ողբերգական մահվան ֆոնին, երբ Վրաստանը այսօր նշում է ազգային միասնության օրը», – «Twitter»-ում գրել է Լիտվայի դեսպանը: