Լիտվայի արտգործնախարար. Զազա Գախելաձեն պետք է անհապաղ ազատ արձակվի
Լիտվայի արտգործնախարար. Զազա Գախելաձեն պետք է անհապաղ ազատ արձակվի

Զազա Գախելաձեն պետք է անհապաղ ազատ արձակվի,- հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, ով Ավստրիայի և Ռումինիայի արտգործնախարարների հետ միասին այցի ամփոփիչ մամուլի ասուլիս է անցկացրել Թբիլիսիում:

«Մեր այցը տեղի ունեցավ շատ լավ ժամանակ: Մենք հիանալի հանդիպումներ ունեցանք Վրաստանում: Մենք խոսեցինք Զազա Գախելաձեին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Սա շատ ցավոտ հարց է Վրաստանի կառավարության համար, և մենք սատարում ենք նրանց պահանջին, որ ապօրինի կալանավորված անձը անհապաղ ազատ արձակվի: Մենք նաև շեշտեցինք, որ պետք է կյանքի կոչվի այն համաձայնագիրը, որին մասնակցում էր ԵՄ-ն:

Մենք ողջունեցինք նաև Վրաստանի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման միջոցառումներին: Կարծում եմ, որ Վրաստանը կարող է առանձնահատուկ դեր ունենալ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Դուք իսկապես կարող եք առաջնորդ լինել և ուրախ եմ, որ այս ուղղությամբ առաջին քայլերն արվել են», – ասաց Լիտվայի արտգործնախարարը: