Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը. մենք խորապես մտահոգված ենք Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությամբ և մեր համերաշխությունն ենք հայտնում նրան
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Զուրաբ Ջափարիձեի ձերբակալության կապակցությամբ և համերաշխություն է արտահայտում նրան։ Այս մասին ասվում է նախարարության սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում։
«Մենք խորապես մտահոգված ենք ընդդիմադիր կուսակցության՝ «Գիրչի – ավելի շատ ազատություն» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությամբ։ Ժողովրդավարության հետընթացը՝ ուղեկցված քաղաքացիական հասարակության դեմ ճնշումներով, այդ թվում՝ անհիմն ձերբակալություններով, ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Մեր համերաշխությունը Զուրաբ Ջափարիձեին», – ասված է Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարությունում։