Լիտվայի արտաքին գործերի նախարար. ԵՄ աջակցության ուղերձը փոխանցեցի Իրակլի Ղարիբաշվիլիին և Դավիթ Զալկալիանիին
Լիտվայի արտաքին գործերի նախարար. ԵՄ աջակցության ուղերձը փոխանցեցի Իրակլի Ղարիբաշվիլիին և Դավիթ Զալկալիանիին

Բարեփոխումների իրականացումը Վրաստանի եվրոպական ապագայի բանալին է, – Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո «Twitter»-ի պաշտոնական էջում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Ես ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Ժոզեֆ Բորելի անունից աջակցության ուղերձ եմ հղել պարոն Ղարիբաշվիլիին և պարոն Զալկալիանիին», – գրել է Լիտվայի արտգործնախարարը:

Ըստ նրա, կողմերը քննարկել են տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, երկրում տեղի ունեցող զարգացումները և Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:

ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարները Վրաստան են ժամանել Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Բորելի հովանավորությամբ մանդատով:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: