Լիտվայի արտաքին գործերի նախարար. Մինչ բելառուսական ռեժիմը պատրաստվում է վերանշանակել Լուկաշենկոյին, Եվրոպան պետք է անկեղծորեն խոսի իր հարևանության բռնապետության մասին
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսը սոցցանցերում արձագանքում է Բելառուսում հունվարի 26-ին նշանակված նախագահական ընտրություններին` գրելով, որ Եվրոպան չպետք է անտեսի Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի սպառնալիքը։
Բուդրիսի խոսքով՝ Բելառուսում հունվարի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները Լուկաշենկոյին վերանշանակելու միջոցառում են։
«Բելառուսական ռեժիմը պատրաստվում է այս շաբաթավերջին Լուկաշենկոյի վերընտրության միջոցառմանը, Եվրոպան պետք է անկեղծորեն խոսի իր հարևանության բռնապետության մասին», – գրել է Լիտվայի արտգործնախարարը սոցցանցերում։
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի 26-ին։ Ընտրություններին կմասնակցի հինգ թեկնածու: Ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ Բելառուսի նախագահ է ընտրվել 1994 թվականին։