Լիտվայի ԱԳՆ. Ռազմական ագրեսիայից 13 տարի անց Ռուսաստանը կրկին հրաժարվում է կատարել ԵՄ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը
Լիտվայի ԱԳՆ. Ռազմական ագրեսիայից 13 տարի անց Ռուսաստանը կրկին հրաժարվում է կատարել ԵՄ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը

«Ռազմական ագրեսիայից 13 տարի անց Ռուսաստանը կրկին հրաժարվում է կատարել ԵՄ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը,- ասված է Լիտվայի ԱԳՆ Ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտի հայտարարության մեջ:

«Վրաստանի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից անցել է 13 տարի: Ռուսաստանը շարունակում է հրաժարվել ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի կատարումից և շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքը: Ռուսաստանի պատասխանատվությունը հաստատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով: Մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», – ասված է հայտարարության մեջ: