«Էքսպո Ջորջիա»-ում ընթանում է կրթության 8-րդ միջազգային փառատոնը: Երկօրյա փառատոնին 18-30 տարեկան երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալ 12 երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված առաջարկներին:
Այդ թվում է Լիտվան, որը վրաց դիմորդներին առաջարկում է անվճար ուսումնական ծրագրեր: Կոնկրետ Լիտվան նրանց առաջարկում է 10 առաջատար համալսարանի ուսումնական ծրագիր: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն ունեն Լիտվայի ցուցատախտակի մոտ երկրի համալսարաններում անել վիրտուալ ճամփորդություն:
Միջոցառմանը ներկա է Վրաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազվոր դեսպան Գեդրիուս Պյոջունասը: Նրա հայտարարությամբ, Լիտվան վրաց ուսանողներին առաջարկում է եվրոպական, բարձր մակարդակի կրթություն: