Լիտվան վերսկսել է արգելված բեռների երկաթուղային տարանցումը Կալինինգրադի մարզում
Լիտվան վերսկսել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզ բեռների երկաթուղային տարանցումը։ Այս մասին հայտնել է Լիտվայի երկաթուղիների ներկայացուցիչ Մանտաս Դուբաուսկասը։
Չնայած երկաթուղու բացմանը, ավտոմոբիլային փոխադրումները դեռ սահմանափակ է լինելու։
Հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց լրացուցիչ ուղեցույց ԵՄ անդամ երկրների համար Ռուսաստանից ապրանքների տարանցման վերաբերյալ, որտեղ թույլ տվեց որոշակի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ երկաթուղով տեղափոխել Կալինինգրադի մարզ:
Անկախ տրանսպորտի տեսակից՝ պատժամիջոցների տակ գտնվող ռազմական և կրկնակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների տարանցումն ամեն դեպքում արգելված է։