Լիտվան միգրանտների ռեկորդային հոսքի պայմաններում Լատվիային օգնության կուղարկի 20 սահմանապահ
Լիտվան միգրանտների ռեկորդային հոսքի պայմաններում Լատվիային օգնության կուղարկի 20 սահմանապահ

Միգրանտների ռեկորդային հոսքի պատճառով Լիտվան 20 սահմանապահ կուղարկի Լատվիային օգնելու։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Լիտվայի ներքին գործերի փոխնախարարը։

Ավելի վաղ Լատվիան հայտնել էր անօրինական միգրանտների կողմից սահմանը հատելու 256 փորձի մասին։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, միևնույն ժամանակ նվազում են Լիտվայի և Բելառուսի սահմանն ապօրինի հատելու փորձերը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ այս տարի գրանցվել է Լիտվայի սահմանն ապօրինի հատելու 1600 փորձ։ 2022 թվականին երկիրը կանգնեցրեց մոտ 11200 միգրանտների, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ից, երբ Լիտվան հաստատեց միգրացիոն ավելի խիստ քաղաքականությունը՝ 20900 մարդ։