Լիտվան աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին. Գիտանա Նաուսեդա
Լիտվան աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին. Գիտանա Նաուսեդա

Ես բարձր եմ գնահատում ձեր հանձնառությունը Վրաստանում բոլոր անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և ցանկանում եմ, որ ձեր երկիրը մնա այս ճանապարհին,- այս մասին սոցցանցում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ արձագանքելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձին։

Լիտվայի նախագահը հայտարարում է, որ իր երկիրը աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին։

«Լիտվան աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին։ Ես բարձր եմ գնահատում ձեր հավատարմությունը Վրաստանում անհրաժեշտ բոլոր ժողովրդավարական բարեփոխումներին և ցանկանում եմ, որ ձեր երկիրը մնա այդ ճանապարհին»,- գրել է Գիտանա Նաուսեդան Twitter-ում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել եվրոպացի առաջնորդներին աջակցել Վրաստանին։ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում տեսաուղերձ է տարածել եվրոպացի առաջնորդներին։